News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամներ Ջիմ Ռիշը եւ Բոբ Մենենդեսը, ինչպես նաեւ Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեի անդամներ Ջեք Ռիդը եւ Ջին Ինհոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնել՝ կապված ռուսական Ս-400 համալիրների ձեռքբերման հետ, նշված է միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի հայտարարության մեջ: 

«Նախագահ Էրդողանը Ռուսաստանից Ս-400 ստանալով ընտրեց Պուտինի հետ ռիսկային գործընկերությունը՝ անվտանգության, տնտեսական բարգավաճման եւ ՆԱՏՕ-ի դաշինքում Թուքիայի ինտեգրացիայի հաշվին»,- նշված է հայտարարության մեջ:

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Կոնգրեսը այս երկպալատ հայտարարությամբ հասկացրել է, որ «նախագահ Էրդողանի կողմից Ս-400-ի ձեռքբերումը պետք է հետեւանքներ ունենա», քանի որ սա տագնապալի ազդանշան է «պուտինյան Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնեցվածության եւ F-35 ծրագրին սպառնալիքի» մասին:

Դրանից բացի, սենատորները պաշտպանության նախարարությանը կոչ են անում սկսել F-35 ծրագրում Թուրքիայի մասնակցության դադարեցումը:

Ուրբաթ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկիր Ս-400-ի մատակարարումը սկսելու մասին: Գերատեսչությունից նշել էին, որ պայմանագրի շրջանակում բաղադրիչների առաջին խումբը հասցվել է Անկարայի Մյութեդ ավիաբազա: ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ուրբաթ հաստատել էր Թուրքիա ռուսական «Տրիումֆ» Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները սկսելու փաստը:

Ավելի ուշ թուքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանից ավիաբազա են ժամանել նաեւ Ս-400-ի բաղադրիչներով երկրորդ եւ երրորդ օդանավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ