News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակից նվազեցրել է մինչեւ BB-, վարկանիշի կանխատեսումը բացասական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը:

Գործակալությունը վարկանիշի նվազեցման գործոնների թվում նշում է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայայի հրաժարականը, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները եւ ԱՄՆ պատժամիջոցների վտանգը՝ կապված Ռուսական Ս-400 զենթահրթիռային համալիրների մատակարարումների հետ: Դրանից բացի, վարկանիշը եւ բացասական կանխատեսումը արտացոլում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, դրամավարկային քաղաքականության խստացումը, ոսկու-արժութային պահուստների ծավալը:

Միաժամանակ, վարկանիշին աջակցություն է ցույց տալիս երկրի խոշոր եւ դիվերսիֆիկացված տնտեսությունը՝ ակտիվորեն զարգացող մասնավոր հատվածով:

Fitch-ը կարող է Թուրքիայի վարկանիշը նվազեցնել, եթե իշխանություններին չհաջողվի տնտեսությունը հավասարակշռել եւ կայունացնել՝ ըստ ինֆլյացիայի ավելի ցածր մակարդակի եւ արտաքին ցնցումների հանդեպ խոցելիության: Դրանից բացի, կորպորատիվ եւ բանկային հատվածում լարվածության մեծացման, երկրում քաղաքական իրադրության վատթարացման եւ ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության զգալի մեծացման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ