Արեւելյան Երուսաղեմում՝ քաղաքի գլխավոր ավտոկայանի հարեւանությամբ, մարտի 23-ին հզոր պայթյուն է որոտացել։
Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսում։ Ավտոբուսը պայթել է ընթացքի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Պայթյունի արդյունքում ամենաքիչը 2 մարդ է զոհվել, տուժել 25 ուղեւոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս 15-ինը՝ ծանր։ Ոստիկանության տվյալներով, զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։





























