News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լվովում 94-ամյա կինը կտրականապես հրաժարվել է նետել քվեաթերթիկները շրջիկ քվեատուփի մեջ եւ շուրջ 4 ժամ վիճել է ընտրատեղամասի տարածքում՝ փորձելով նետել իր քվեաթերթիկներն ընդհանուր քվեատուփի մեջ, որից հետո պատռել է դրանք եւ սկսել ուտել, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նշվում է, որ ընտրատեղամասի բացումից կարճ ժամանակ անց ընտրատեղամաս է եկել 94-ամյա կին, որը ներառված էր ընտրողների ցուցակում, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն տեղաշարժվել եւ պետք է քվեարկեն տնից: Չնայած ընտրահանձնաժողովի անդամների բացատրություններին, որ նա պետք է կատարի իր ընտրությունը տանը, կինը սկանդալային ձեւով պնդել է, որ ցանկանում է քվեարկել տեղամասում: Տեւական վեճից հետո ներկա գտնված դիտորդների թույլտվությամբ ընտրահանձնաժողովը քվեարկել է եւ որոշել իրավունք տրամադրել կնոջը քվեարկել ընտրատեղամասում:

Սակայն քվեաթերթիկները ստանալուց եւ լրացնելուց հետո կինը հրաժարվել է նետել դրանք շրջիկ քվեատուփի մեջ՝ պնդելով, որ ցանկանում է նետել իր թերթիկները ընտրատեղամասում դրված քվեատուփի մեջ, որն ընտրահանձնաժողովի անդամները ստիպված էին պաշտպանել ագրեսիվ կնոջից: «Լվովի համատիրության աշխատակիցների օգնությամբ ընտրահանձնաժողովի անդամները տեղեկացրել են դեպքի մասին 94-ամյա կնոջ երեխաներին: Նախքան վերջիններիս ժամանելը, տարեց կին ընտրողը քնել է: Երբ երեխաները ժամանել են, վեճը շարունակվել է եւ տեւել շուրջ 4 ժամ (մինչեւ 13:00-ն): 94-ամյա զայրացած կինը սկսել է պատռել իր քվեաթերթիկները եւ ուտել դրանք: Քվեաթերթիկների մնացորդները դրվել են առանձին փաթեթի մեջ եւ կդիտարկվեն որպես անվավեր ընտրահանձնաժողովի անդամների կողմից»,-հայտնել են Ուկրաինայի ընտրահանձնաժողովի Լվովի կազմակերպությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ