News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում զարհուրելի կղզին, որտեղ «աչքի են զարնում» ճգնավոր քարոզիչի կողմից ծառերի վրա կախած տիկնիկները, դարձել է ամենասարսափելի տեսարժան վայրը, որն ամեն տարի գրավում է զբոսաշրջիկների բազմությանը, հայտնում է The Sun-ը: 

Այստեղ ծառերի վրա կախված են հին, այլանդակված տիկնիկներ: Կղզին գտնվում է Մեխիկոյից 2 ժամվա հեռավորության վրա:

Սկզբում ծառերի վրա տիկնիկները սկսել է կախել կղզու բնակիչը՝ երազելով վտարել ոչ հեռվում խեղդված աղջկա հոգին: Կղզում մինչեւ հիմա կարծում են, որ նրա հոգին դեռեւս թափառում է այնտեղ:

Տեղացիները պատմում են, որ դոն Ջուլիան Սանտանա Բարերան մշտապես լսել է անտառում նրա բղավոցները եւ գիշերները չի կարողացել քնել: Եվ մինչեւ հիմա նույնիսկ եկվորներն են պնդում, որ լսում են հոգիդ սարսռեցնող ձայներ:

Հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ Բարերան 14 տարի առաջ խեղդվել է այդ նույն ջրերում՝ շրջապատված ծառերի վրա հազարավոր տիկնիկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ