News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան չպետք է սպառնա Հունաստանին եւ Եվրոպային դեպի հյուսիսային Սիրիա սիրիական փախստականներին տեղափոխելու ծրագրի համար աջակցություն ստանալու նպատակով: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է տեղափոխել այդտեղ 1 մլն փախստականներ եւ կարող է կրկին բացել միգրանտների համար դեպի Եվրոպա տանող երթուղին, եթե չստանա ծրագրի ադեկվատ միջազգային աջակցությունը:

«Էրդողանը պետք է հասկանա, որ նա չի կարող սպառնալ Հունաստանին եւ Եվրոպային փախստականների հետ աշխատանքում ավելի շատ ռեսուրսներ ստանալու փորձում»,-հայտարարել է Միցոտակիսը:

«Վերջին տարիներին Եվրոպան վեց մլրդ եվրո է հատկացրել Եվրոպայի եւ թուրքիայի միջեւ համաձայնագրի շրջանակում, որը փոխշահավետ էր»,-հիշեցրել է նա:

Հունաստանը, որը կիսում է ծովային սահմանը Թուրքիայի հետ, երկրներից մեկն էր, որն ընդունել է հազարավոր փախստականներ եւ միգրանտներ միգրացիոն ճգնաժամի գագաթնակետին: 2015 թվականին հազարավոր մարդիկ են ժամանել հունական սահմանների տարածք ամեն օր:

Նրանց թիվը կտրուկ նվազել էր, երբ ԵՄ-ը եւ Անկարան համաձայնագիր էին կնքել 2016 թվականին նրանց հոսքը կրճատելու համար, սակայն վերջին շրջանում Թուրքիայի հարեւանությամբ հունական հեռավոր կղզիներ ժամանողների թիվն աճել է:

Օգոստոսին ամենամսյա ժամանումների թիվը հասել էր 7 000-ի, որը վերջին 3 տարվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն էր:

Իսկ հենց Թուրքիայում բնակվում է շուրջ 4 միլիոն սիրիացի:

Միցոտակիսը չի բացառում Թուրքիայի հետ եվրոպական մակարդակում բարի կամքի շրջանակներում քննարկումներն այն մասին, թե ինչպես երկարաձգել ֆինանսական շահերը 2016 թվականի գործարքից: Սակայն դա տեղի չի ունենա սպառնալիքի եւ վախի մթնոլորտ ստեղծելու դեպքում, նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ