News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու  որոշումն ուժի մեջ թողնելու  առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ  պաշտպանների ներկայացրած բողոքն առանց քննության թողնելով Վերաքննիչ ատյանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց։  Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կայացված որոշմանը։

Նշենք, որ օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: 

Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, դատարանն արձանագրել է, որ  քրեական գործն առաջին ատյանի դատարանի դատական քննության փուլում գտնվելու պարագայում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները:

«Դատարանի պատճառաբանությունը սխալ է, այս եղանակով դատարանն ուղղակի փորձել է խուսափել արդարադատություն իրականացնելուց։  Օրենքի բառացի վերարտադրությունը չի ենթադրում  այդ իրավունքի ապահովումը,  Եվրոպական կոնվենցիայով արձանագրված է, որ անձը իր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել։  Այս գործը դատարանների համար խնդրահարույց է, քանի որ հասկանում են,  որ դրական որոշում տալը լուրջ խնդիր է առաջացնելու իրենց համար, իսկ բացասական որոշում տալը ստվեր է գցելու իրենց մասնագիտական կարիերայի վրա»,–հայտարարեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ քրեկան դատարանի կողմից նրա նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը։

 Առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էին վերադաս ատյանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի
Պարոնայք սպաներ, օրենքի պահապաններ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք…
Արձակուրդային սպեկուլյացիա. «Իմ Ձայնը» նախագիծ
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ պարագայում հերթական անգամ կխախտվեր Արմեն Գևորգյանի իրավունքները, այնպես, ինչպես...
Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի քննությունը ուղեկցվում է բոլոր հնարավոր խախտումներով. փաստաբան
«Եթե խնդիրն այն է, որ ինչ-որ մեկին կայծակնային լուծումներ են պետք, ապա աշխարհում այդպիսի բան չկա...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին ժամը 13:00-ին...
Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը
Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոն վարչական շրջանը փոխվեց եւ պատասխանող կողմը դարձավ…