News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 8–րդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի։

Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված վերջին հայցադիմումը դատարան է մուտք եղել հոկտեմբերի 1–ին։ Պատգամավորն այս անգամ դատի է տվել «Իրատես» հասարակական-քաղաքական թերթին՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջով։  

NEWS.am–ի հետ զրույցում Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել «Իրատես» թերթի  սեպտեմբերի 6–ի հրապարակումը։

Թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Աննա Հակոբյանի մասնակցությամբ անցկացված ՔՊ նիստում մի ուշագրավ դրվագ է եղել։ «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»,-գրել է թերթը:

Այս արտահայտությունները պատգամավորը համարում է վիրավորանք եւ զրպարտություն եւ  լրատվամիջոցից պահանջում է փոխհատուցում 1 մլն դրամի չափով։

Հիշյալ գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին։

Ավելի վաղ պատգամավորը դատի էր տվել եւս յոթ լրատվամիջոցի։ Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի , երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի, մեկը՝ «ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ» ՍՊԸ–ի դեմ։

Յոթ գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը եւ բարի համբավին հասցված վնասի հատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ