News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը գրեթե 2 ամիս անց շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

Նա նշեց, որ Արան դեռ կոմայի մեջ է, իրենք ամեն օր տեաակցում են, սակայն նրա վիճակում փոփոխություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:

Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ