News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը  հիվանդասենյակից դիմել է փախուստի։

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։

Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:

«Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախօրեին մահվան ելքով վրաերթից մահացած 22-ամյա աղջիկը Հրազդան քաղաքի բնակիչ էր՝ ապագա բժշկուհի
Շատ խելացի, սիրուն եւ բարի աղջիկ էր, ապագա բժշկուհի: Այն, ինչ տեղի ունեցավ նրա ընտանիքի հետ, ուղղակի սարսափելի է եւ ողբերգություն..
Խոշոր ավտովթար Սարալանջի հին ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Բախվել են BMW X6 մակնիշի 77 ՕՍ 077 համարանիշի, Mercedes մակնիշի 07 ZX 707 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TC 623 համարանիշի ավտոմեքենաները…
Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի
2009թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ Մետրոպոլիտենի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /Խարդախությունը/ մեղադրանքով․․․
Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման և փաստաթղթեր կեղծելու…
Անհայտ անձը ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն
Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք․․․
Միջադեպ Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին. Հովվաշները հարձակվել են սահմանապահների վրա
Շներից կրակելով փախչող ադրբեջանցի սահմանապահները հովիվին գլխից վիրավորել են…