News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ferrari ընկերությունում հատուկ կանանց համար սուպերքարի ստեղծման գաղափարը սխալ են համարել, քանի որ ապրանքանիշի հաճախորդներին «նման ավտոմեքենա պետք չէ»։ Այս մասին Arabian Business-ին տված հարցազրույցում հայտարարել է իտալական ապրանքանիշի վաճառքի գծով տնօրեն Էնրիկո Գալիերան։

«Մեզ հայտնի է, որ զգալի թվով կանայք կան, որոնք կուզեին Ferrari վարել։ Ընդ որում, նրանք կնախընտրեին վարել հենց սպորտային ավտոմեքենա, այլ ոչ թե կանանց համար ավտոմեքենա։ Մենք ձգտում ենք պատրաստել մեքենաներ, որոնք նույնչափ ուժեղ զգացմունքներ են առաջացնում ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ»,- նշել է թոփ-մենեջերը, հայտնում է Autonews-ը։

Գալիերան նաեւ նշել է, որ չափազանց կանացի սուպերքարը կարող է հարված հասցնել ապրանքանիշի վարկանիշին, քանի որ նրա հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են։ Միաժամանակ, նա նա ընդգծել է, որ իրենց Ferrari գնող կանանց աճող թիվը չի կարող չուրախացնել։

Վերջապես թոփ-մենեջերը հայտարարել է, որ ապրանքանիշի Roma անունով վերջին սուպերքարն իսկական Ferrari է ստացվել, սակայն ավելի էլեգանտ եւ ավելի պակաս ագրեսիվ՝ համեմատած այլ մոդելների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ