News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրվայնայում (ԱՄՆ) Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները ստեղծել են Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի երեք մետրանոց մոդելը եւ բացահայտել աշխարհի ամենաթանկարժեք արվեստի գործի գաղտնիքը, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով MIT Technology Review-ին։

Գիտնականները կենտրոնացել են թափանցիկ գնդի վրա, որը նկարում Հիսուս Քրիստոսի ձեռքում է։ Գունդը, որը խորհրդանշում է աշխարհի ստեղծումը, գործնականում չի խաթարում իր հետեւի պատկերը։ Այս ֆենոմենը երկար ժամանակ բազմաթիվ հարցեր էր առաջացնում Դա Վինչիի ստեղծագործության հետազոտողների մոտ։

Վերլուծությունը, որին գիտնականները ենթարկել են «Աշխարհի փրկիչը» նկարի 3D-մոդելը, ցույց է տվել, որ Քրիստոսի ձեռքում իսկական գունդ է, որի տրամագիծը կազմում է 6,8 սմ։ Ապակու հաստությունը, որից պատրաստված է գունդը, կազմում է ոչ ավելի քան 1,33 մմ։ Գունդը 25 սմ-ով հեռու է Քրիստոսի մարմնից։ Գնդի ստեղծած խեղաթյուրման չափերը ստույգ հաշվարկելու համար Լեոնարդո Դա Վինչին պետք է օպտիկայի բավական խորը գիտելիքներ ունենար։

«Աշխարհի փրկիչը» նկարը երկար ժամանակ կորած էր համարվում։ 2017թ․ նկարը 450 մլն դոլարով վաճառվել է Christie's աճուրդում։ Այսպիսով Դա Վինչիի աշխատանքը դարձել է պատմության մեջ արվեստի ամենաթանկարժեք գործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ