News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է: ՀՀ նախագահը Արմեն Սմբատյանին Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագրում փոփոխությունների հրամանագիր է ստորագրել, որով արձանագրվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանի նստվայրը Երեւանից տեղափոխվում է Թել Ավիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայէջից։

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երեւան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ