News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 10-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից զոհված, պայմանագրային զինծառայող, 36–ամյա Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։

Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր՝ 2 և 4 տարեկան։ Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Զոհրաբը մի քանի օր առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Մինչև այդ օգնում էր ծնողներին, զբաղվում հողագործությամբ։

«Աշխատող ընտանիք է։ Հողագործությունից ստացած եկամուտը գուցե չէր բավականացնում, այդ պատճառով է անցել պայմանագրային ծառայության»,– ասաց նա։

Զոհրաբը ծնողների ավագ որդին էր, նրա կրտսեր եղբայրն արտագնա աշխատանքի է մեկնել։

Ավելի վաղՊաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 10–ին ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ