Երեկ ուշ երեկոյան  «ՀԺ»-ին լուրեր են  հասել, որ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ տեղակայված է նրա գրասենյակը, հրատապ հավաք է կազմակերպել։ Առիթը, ըստ նույն լուրերի, եղել է 2008թ. մարտի 1-ի թեման։

«Մեզ հասած լուրերի համաձայն, հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները։ Սույն լուրերի հետ կապված, սակայն, թերթին չի հաջողվել հերքում կամ հաստատում ստանալ: Ակնհայտ է, որ նման հավաքը կարող էր պայմանավորված լինել  Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող վերջին զարգացումներով»,-գրում է թերթը: