News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի հյուսիսային մասում գտնվող Թալիշ գյուղը վերածնվում է: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետը` Վարուժան  Օհանյանը, պատմեց, որ այսօր գյուղում այսօր արդեն 54 ընտանիք է բնակվում 174 բնակչով ու հավելեց, որ հույսը չի կորցրել դեռ` մնացածներն էլ կվերադառնան:

Մինչեւ ապրիլյան պատերազմը գյուղում 150 տուն է եղել մոտ 500 բնակչով:

«Տներ կան, որ վերակառուցել են, տներ կան, որ հիմքից նորից են կառուցել: Դպրոցը, մանկապարտեզը հիմքից նորից ենք կառուցել ավելի ապահով վայրում, իսկ գյուղապետարանը վերակառուցել ենք»,- պատմեց նա:

Գյուղապետի խոսքով` թալիշցիների չվերադառնալու հիմնական պատճառը վախն է. նրանք հիմնականում վերաբնակեցվել են Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում:

«Այս պահին դեռ չունենք ընտանիք, որ դիմել է գյուղում բակություն հաստատելու համար: Գյուղը զարգանում էր, առաջ գնում, բայց Քառօրյաից հետո նորից 0-ից ենք սկսում»,-ասաց նա:

Ադրբեջանցիների վայրագություններից ամենաշատը տուժած Խալափյանների ընտանիքը  Իսպանիայում է հաստատվել, սակայն դաժանորեն սպանված Խալափյան ամուսինների որդին` Գագիկը չի կարողացել այնտեղ ապրել, վերադարձել է Արցախ եւ զինվորական ծառայության անցել Թալիշում:

Հիշեցնենք, որ Թալիշ գյուղն ամենաշատն էր տուժել Քառօրյա պատերազմի ընթացքում: Գյուղի 3 տարեց բնակիչներ էլ դաժանաբար սպանվել էին ադրեբեջանցիների կողմից»

Տպել
Ամենաշատ