News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

102 կարատանոց օվալաձեւ անթերի ադամանդը Հոնկոնգում Sotheby's աճուրդում վաճառքի կդրվի հոկտեմբերի 5-ին։

Աճուրդի տունը չի ներկայացրել 102,39 կարատանոց ձվաձեւ քարի պաշտոնական գնահատականը, այն ունի սպիտակ ադամանդի ամենաբարձր գունային D աստիճանը եւ IIA տեսակի է՝ կապված իր քիմիական մաքրության եւ բացառիկ թափանցիկության հետ:

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ այս տրամաչափի եւ այս չափի ադամանդները վաճառվել են 11-33 մլն դոլարով»,- AFP-ին ասել է Նյու Յորքում Sotheby's-ի թանկարժեք զարդերի բաժնի ղեկավար Քուիգ Բրունինգը:

2017-ի նոյեմբերին Ժնեւում ավելի քան 33,8 միլիոն դոլարով վաճառվել է երբեւէ աճուրդի դրված ամենամեծ ադամանդը, որի քաշը կազմել է ավելի քան 163,41 կարատ, ինչը այս կատեգորիայի համաշխարհային ռեկորդ է:

Ընդհանուր առմամբ, սա ադամանդի համար ռեկորդ չէ՝ 2017-ի ապրիլին «Վարդագույն աստղ» կոչվող հսկա վարդագույն ադամանդը վաճառվել է 71,2 միլիոն դոլարով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ