News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարը: Այս մասին են վկայում են երկրի Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կողմից երեքշաբթի օրը հրապարակված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ներկայումս Ճապոնիայում ապրում է 100 տարեկանից բարձր 80.450 մարդ: Անցած տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 9 176 մարդով: Հատկանշական է, որ նրանց 88 տոկոսը կանայք են` 70.975 մարդ: Գործակալության տվյալներով` երկրի ամենատարեց կինը 117 տարեկան է, նա ապրում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, իսկ ամենատարեց տղամարդը 110 տարեկան է, նա ապրում է Նարա պրեֆեկտուրայում:

Միայն անցյալ տարի Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 70 հազարը: Փորձագետների կարծիքով` եթե երկրում առկա ժողովրդագրական խնդիրները շարունակվեն, 2053 թվականին Ճապոնիայի բնակչությունը ներկայիս 127 միլիոնից կդառնա 100 միլիոն մարդ, իսկ 2065 թվականին` 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կկազմեն 60 տարեկանից բարձր մարդիկ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ