Մոսկվան դրական է գնահատում այն, որ Բաքուն ընդունել է ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված մեղքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:
«Նշենք նաեւ ադրբեջանական կողմի այն հավաստիացումները, որ օպերատիվ հետաքննություն կանցկացվի, եւ բոլոր մեղավորները կպատժվեն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի երկնքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս: Զոհվել է անձնակազմի 2 անդամ, մեկը էվակուացվել է ծանր վնասվածքներով: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ «պատահաբար» խոցել է ռուսական ուղղաթիռը:





























