News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019-ի հրդեհից ի վեր առաջին անգամ Նոտր Դամ տաճարում սուրբծննդյան համերգ է տեղի ունեցել (Փարիզի Աստվածամոր տաճար), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երեկոյի հատուկ հյուրերն էին ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը եւ օպերային երգչուհի Ժյուլի Ֆուքսը: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի եի Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից բացի, հնչել են սուրբծննդյան հայտնի երգեր:

«Տաճարը դեռ փխրուն վիճակում է»,- ասել է գեներալ Ժան-Լուի Ժորժելենը, ով պատասխանատու է Նոտր Դամի վերականգնման համար: Այս կապակցությամբ երաժիշտները համերգից առաջ ստացել են անվտանգության բոլոր անհրաժեշտ ցուցումները: Արտիստները, կանոնների համաձայն, ստիպված էին շինարարական սաղավարտներ եւ հատուկ կոմբինեզոններ կրել:

Նշվում է, որ համերգը ցուցադրվել է ձայնագրությամբ, այն տեղի է ունեցել առանց հանդիսատեսի: Ի սկզբանե, ինչպես պատմել է երգչախմբի ղեկավար Անրի Շալեն, նախատեսվում էր, որ ելույթին պետք է մասնակցեր 20 երգիչ, սակայն վերջում մասնակիցների թիվը կրճատվեց` հասնելով ութի:

Նկարահանման հրապարակում պետք է լիներ առավելագույնը 25 մարդ: «Նախկինում մենք գրեթե ամեն երեկո երգում էինք տաճարում, դա մեր երկրորդ տունն էր: Հիմա մենք ուրախ ենք այս հնարավորության համար»,- ասել է Շալեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ