News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը ներկայացրել են Սպիտակ տան նոր աշխատակիցներին, փոխանցում է Fox News-ը:

Հակ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի աշխատակազմում Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի պետ:

Նոր վարչակազմը հայտնել է ավելի քան 215 նշանակումների մասին:

Ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը նշանակված անձանց անվանել է նվիրված պետական ծառայողներ, որոնք կարող են կատարել կորոնավիրուսի համավարակի զսպման, տնտեսության ստեղծման պարտավորությունները, որն աշխատում է աշխատավորների համար, եւ նշել է, որ նրանք կօգնեն երկիր ստեղծել, որը կոգեշնչի բոլոր ամերիկացիներին:

Նշենք, որ Հայկ Հաջինազարյանը Բայդենի մամուլի քարտուղարն է եղել Արեւմտյան Փենսիլվանիայում: Մինչ այս նա տեղեկատվական աջակցություն է ցույց տվել ԱՄՆ մի քանի նահանգներում համընդհանուր ընտրությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ