Հունվարի 29-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավարեւմտյան, 5-10 մ/վ: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա եւս 5-6 աստիճանով:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում հնարավոր է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ 0+2:  

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,         

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,  

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,  

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+16,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,

Արարատում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,  

Արմավիրում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+15,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+12,

Արցախում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+16