Հայաստանում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է` 5-10 մ/վրկ: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը` +8 +10:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -7 -12, ցերեկը` -2 +3,

Կոտայքի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` 0 +5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -1 -3, ցերեկը` +5 +7,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -4 -9, ցերեկը` 0 +5,

Լոռիում գիշերը` -1 +4, ցերեկը` +11 +16,

Տավուշում գիշերը` +2 +7, ցերեկը` +14 +18,

Արագածոտնի լեռներում գիշերը` -7 -10, ցերեկը` 0 +4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 -2, ցերեկը` +8 +10,

Արարատում գիշերը` 0 -3, ցերեկը` +8 +10,

Արմավիրում գիշերը` 0 -3, ցերեկը` +8 +10,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` -4 -7, ցերեկը` 0 +4,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` 0 -3, ցերեկը` +8 +10,

Սյունիքի հովիտներում գիշերը` +2 +5, ցերեկը` +15 +20,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -3 +2, ցերեկը` +12 +17,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +4 +7, ցերեկը` +15 +20: