Փետրվարի 25-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում սպասվում են ձյան տեղումներ: Ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւելյան՝ 5-10 մ/վ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, սակայն արդեն ուրբաթ այն կրկին աստիճանաբար կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +5+7:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -3+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -3+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+6,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ 0-5,
Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,
Տավուշում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+6,
Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0-5,
Արցախում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5:





























