News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նոյեմբերի 9–ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո զոհված զինծառայողների ընտանիքներից ընդամենը մի քանիսն են համաձայնել հյուրընկալել նրան։

NEWS.am–ի տեղեկություններով՝ այս ընթացքում Աննա Հակոբյանը երեք անգամ կապ է հաստատել Արցախի Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը ազատագրելիս զոհված ՀՅԴ ջոկատի կամավորներից մեկի ընտանիքի հետ՝ խնդրելով հյուրընկալել իրենց, սակայն մերժում ստացել։ Սկզբում ընտանիքի հետ երկու անգամ կապ է հաստատել Հակոբյանի օգնականը, սակայն մերժում ստացել, այնուհետև Փաշինյանի կինն անձամբ է զրուցել զոհվածի եղբոր հետ՝ փորձելով նրան համոզել, որ թույլ տան այցելել իրենց և տեսակցել հերոսի երեխաներին, սակայն կամավորի եղբայրը հարգալից տոնով հասկացրել է, որ «Արցախը հանձնած կապիտուլյանտի կինը տեղ չունի իրենց օջախում»։

Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը, քաջ իմանալով դաշնակցականների դիրքորոշումը Փաշինյանի և նրա իշխանության նկատմամբ, փորձել է ամեն գնով մտնել ՀՅԴ–ական կամավորի տուն։ Այս քայլով առաջին տիկինը, ըստ էության, ցանկացել է ցույց տալ, որ շարքային ՀՅԴ–ականները չեն կիսում վերնախավի դիրքորոշումը, մինչդեռ, պարզվում է՝ թերագնահատել է հայրենիքի համար կյանքը նվիրած կամավորի ընտանիքի արժանիքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ