News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիթնեսով տարված բրիտանացին ստիպել է դստերը ցմահ «պայմանագիր» կնքել՝ պարտավորեցնելով նրան «երբեք չչաղանալ»:

56-ամյա Ռաշիդ Հադլան մեղադրվում է երեխաների հանդեպ դաժանության մեջ` իր այժմ չափահաս դստեր Ամիրայի եւ որդիների` Հեյխամի ու Քարիմի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար, հայտնում է Hyde News & Pictures-ը:

«Ես՝ Ամիրա Հադլան, երբեք թույլ չեմ տա ինձ գիրանալ: Ես շատ վարժություններ կանեմ, որպեսզի երբեք չչաղանամ, մինչեւ մեռնեմ»,- 2012թ. «պայմանագրում» գրել է Ամիրան:

Ամիրայի բռնակալ հայրը նաեւ պարբերաբար ծեծել է նրան եւ ինքը որոշել, թե ինչ կարող է հագնել, ում կարող է տեսնել եւ ինչ կարող է դիտել հեռուստատեսությամբ դուստրը:

Վինձորից ֆիթնեսի ֆանատիկը տարված է եղել իր երեխաների քաշով եւ կշռել է նրանց՝ համոզվելու համար, որ նրանք ավելորդ կիլոգրամներ չեն հավաքել:

Նա խեղդել է իր 18-ամյա որդուն եւ գդալներով ծեծել երեխաներին, եթե համարել է, որ նրանք իրենց վատ են պահել:

Հաղորդվում է, որ հորը «նյարդայնացրել է» իր կրտսեր որդի Հեյխամը, որը ուսման հետ կապված խնդիրներ է ունեցել: 2019-ի հոկտեմբերին նա հարձակվել է տղայի վրա՝ իր քրոջ սենյակը չափազանց դանդաղ մաքրելու համար:

Հաջորդ օրը Հեյխամը մորն ասել է, թե հայրը «չափն անցել է», իսկ հետո ամեն ինչի մասին պատմել է ընկերներին, ովքեր հայտնել են ուսուցիչներին: Դրանից հետո հորը ձերբակալել են:

Հադլան մեղադրվում է երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ հարձակումների մեջ, որոնք մարմնական վնասվածքների պատճառ են դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ