News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից փորձագետները որոշել են, որ գեղարվեստական ​​գրականության պարբերական ընթերցումը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Օհայոյի համալսարանի ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, թե ինչպես է գեղարվեստական ​​գրականությունն ազդում մարդու ուղեղի ակտիվության վրա, փոխանցում է Planet- today-ը: 

Մասնագետները ՄՌՏ միջոցով սքանավորել են 19 կամավորների ուղեղը: Ընդ որում՝ հետազոտության մասնակիցները պատմել են «Գահերի խաղից» իրենց սիրելի հերոսների մասին, միաժամանակ մտածելով իրենց մասին, իրենց ընկերների եւ պատմության հերոսների:

Արդյունքում փորձագետները որոշել են, որ գեղարվեստական գրականության ընթերցանությամբ տարված մարդիկ կարող են տեղափոխվել գրքի սյուժեի մեջ: Նրանք տառացիորեն ապրում են սիրելի հերոսի կյանքը:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդպիսի գրականություն ընթեցելու ժամանակ կամավորների ուղեղը ակտիվացնում է այն հատվածը, որը սովորաբար գործարկվում է իր մասին մտածելիս: Այսինքն՝ ուղեղն ինքնուրույն հերոսի դերը իրական մարդկանց վրա է դնում այնպես, որ նրանք կարող են աշխարհը տեսնել հերոսի աչքերով եւ ստանալ նրա փորձը:

Այսպիսով, մասնագետներին հաջողվել է հաստատել, որ գեղարվեստական գրականության ընթերցելը խթանում է ուղեղի ակտիվությունը եւ զարգացնում մարդկանց երեւակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ