News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը կոչ է արել սպառողներին դադարել օգտագործել Peloton ընկերության վազելու մարզասարքերը երեխայի մահվան հետեւանքով, գրում է АР-ն:

Իր հայտարարության մեջ կարգավորող մարմինը կոչ է արել երեխաներ եւ կենդանիներ ունեցող ընտանիքներին զերծ մնալ նշված արտադրողի վազելու մարզասարքերն օգտագործելուց: Նշվում է, որ գրանցվել են տասնյակ դեպքեր, երբ երեխաներն ու ընտանի կենդանիները ստացել են վնասվածքներ՝ սեղմված լինելով վազելու մարզասարքի հետեւի ակի տակ: Գրանցվել է երեխայի մահվան մեկ դեպք եւ վնասվածքների ու կոտրվածքների բազմաթիվ դեպքեր: Հանձնաժողովն իր YouTube-յան էջում տեղադրել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է երեխային քաշում մարզասարքի տակ: Հանձնաժողովին հայտնի է 39 միջադեպ, որոնք կապված են մարզասարքի օգտագործման հետ:

Մամուլի ասուլիսի ժամանակ Peloton-ը հայտարարել է, որ անվտանգության մասին հանձնաժողովի նախազգուշացումը «մոլորեցնող էր եւ հստակ չէր»: Ընկերության գնահատմամբ՝ չկան պատճառներ վազելու մարզասարքի օգտագործումը դադարեցնելու համար, եթե երեխաներն ու ընտանի կենդանիները գտնվում են անվտանգ տարածության վրա. սարքն անջատվում է, եթե չի օգտագործվում, իսկ անվտանգության բանալին դուրս է բերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ