News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտոնաթող գեներալները, որոնք երկրի «կազմալուծման» վերաբերյալ բաց նամակ էին ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ռազմական խորհրդի առջեւ կկանգնեն եւ կարող են հեռացվել ծառայությունից, Parisien- ի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի Զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը:

Լեկուանտրը նամակը ստորագրածների դեմ միջոցները «բացառիկ ընթացակարգ» է անվանել, որը սկսվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խնդրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս գեներալները անհատապես կանգնելու են Գերագույն ռազմական խորհրդի առջեւ: Այս ընթացակարգից հետո նախագահը (ըստ կանոնների) հրաման է ստորագրում նրանց ծառայությունից հեռացնելու մասին»,- ասել է նա:

Շտաբի ղեկավարը նաեւ նշել է, որ ստորագրածների շարքում 18 գործող զինծառայող կա, որոնցից չորսը՝ սպաներ: Նրանք կարգապահական պատասխանատվության կենթարկվեն: Այժմ դիտարկվում է պատժի աստիճանը, որը կկիրառվի նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ:

Լեկուանտրի կարծիքով՝ այդ ուղերձը չի արտացոլում ներկայիս տրամադրությունները զինված ուժերում: «Բանակը հանրապետական է, այն քաղաքականացված չէ, ամեն օր պայքարում է իր երկրի համար»,- հավաստիացրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ