News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քաղաքական ուժերին կոչ է անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն եւ իրենց անձնական ամբիցիաների ու շահերի համար, մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին չտանել քաղաքացիական առճակատման:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետությունը, իր երեսնամյա անկախության ընթացքում, երբեք չի գտնվել այնպիսի ծանր ու հալածված վիճակում, որում հիմա է։

Սույն թվականի հունիսի 20ին տեղի կունենան ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի, ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից՝ գաղափարական պայքարի բացակայություն, հասարակության ծայրաստիճան բեւեռացում, արհեստականորեն ստեղծված եւ ձայն գողացող քաղաքական ուժեր, ատելության գեներացում եւ այլն։

Քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չեն առաջարկում երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով, որի գաղափարի շուրջ հնարավոր կլիներ համախմբել ժողովրդին։

Հետեւաբար երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը, որոնք իրենց սին եւ մերկապարանոց, արհեստածին գաղափարները՝ ազգայինի շղարշի տակ փորձում են փաթաթել մարդկանց վզին։ Այդ ուժերը տանում են բացահայտ «պանթուրքիզմի» քարոզ՝ այն է աշխարհաքաղաքկան վեկտորի փոփոխություն դեպի Արեւմուտք, ԱՄՆ, ՆԱՏՕ։ Դրա հետեւանքը կարող է լինել Հայաստանի Հանրապետության, որպես իրավաքաղաքական սուբյեկտի իսպառ վերացում։

Հարգելի հայրենակիցներ, ընկերներ։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առավել քան հավատում է ձեր իրատեսությանը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ շահերի ճիշտ զուգորդման դեպքում է միայն հնարավոր մեր հայրենիքի վերածնունդը։

Վստահ ենք, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը եւ իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության եւ անվտանգության օգտին։ Իսկ քաղաքական ուժերին կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն եւ իրենց անձնական ամբիցիաների ու շահերի համար, մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին չտանել քաղաքացիական առճակատման։

Ողջախոհություն եւ տոկունություն բոլորիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ