News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարը Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպմանը մտադրություն է հայտնել անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»: «Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Եվ մենք կքննարկենք նաեւ կարգավորման գործընթացը, ինչը նաեւ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- հավելել է նա:

Իր հերթին, Լավրովը նշել է, որ ակնկալում է մանրամասն մտքեր փոխանակել ԵԱՀԿ-ի ընթացիկ գործունեության իրավիճակի վերաբերյալ բոլոր երեք զամբյուղների մասով` քաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ մարդու իրավունքների»:

«Խնդիրների առանձին մեծ բլոկ են հանդիսանում հակամարտությունները, որոնց կարգավորմամբ զբաղված է ԵԱՀԿ-ն: Ես նկատի ունեմ նաեւ Ուկրաինայի, Ղարաբաղի, Մերձդնեստրի, Ժնեւի ներքին քննարկումներն Անդրկովկասի վերաբերյալ: Ինչպես մեզ մոտ են ասում. անելիքներ կան»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ