News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի իշխանությունները կոչ են արել կանանց հետաձգել հղիությունը այն բանից հետո, երբ չորս ամսվա ընթացքում ավելի քան 40 ապագա մայրեր մահացել են Covid-19-ից:

Կղզի-երկիրը պայքարում է դելտա-տարբերակով վարակման դեպքերի աճի դեմ այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին հանվեցին ուղեւորությունների սահմանափակումները` տեղական Նոր տարին նշելու հետ կապված:

«Սովորաբար մենք ունենում ենք տարեկան 90-100 մայրական մահեր, սակայն երրորդ ալիքի սկզբից ի վեր մենք գրանցել ենք հղի կանանց 41 մահ՝ միայն Covid-ից»,- AFP-ին ասել է առողջության ամրապնդման կառավարական բյուրոյի տնօրեն Չիտրամալի դե Սիլվան:

Պետական մանկաբարձ Հարշա Ատապատուն կոչ է արել «նորապսակ ներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր փորձում են երեխա ունենալ, հետաձգել դա առնվազն մեկ տարով՝ Covid-19-ի վտանգի պատճառով»:

Դե Սիլվան ասել է, որ մոտ 5500 ապագա մայրեր վարակվել են կորոնավիրուսով: Նրա խոսքով, նրանց մոտ 70 տոկոսը լիովին պատվաստված է եղել:

Շրի Լանկայում գրանցվել է Covid-19-ով վարակման գրեթե 475 000 եւ մահվան ավելի քան 10 500 դեպք, բայց բժիշկները ասում են, որ իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ