Անգլիայի Բրիսթոլ քաղաքի M-Shed թանգարանում ցուցադրվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի հիման վրա փողոցային արվեստի բրոնզե տարբերակը:
BBC-ի փոխանցմամբ՝ «Մունա Լիզա» քանդակը (moon բառից՝ «ցույց տալ հետույքը»)՝ հայտնի փողոցային նկարիչ Նիկ Ուոքերի գծագրի մեկնությունն է, որը Մոնա Լիզային պատկերում է բարձրացված զգեստով եւ մերկ հետույքով:
Ուոլքերն իր նկարը ստեղծել է այն բանից հետո, երբ նրան մարտահրավեր է նետել մեկ այլ փողոցային նկարիչ՝ Բենքսին: Վերջինս հայտարարել է, որ նկարի մեկնաբանման մեջ անհնար է որեւէ նոր բան մտածել:
Քանդակը ստեղծվել է 160 տեսախցիկ ունեցող սարքի միջոցով, որի օգնությամբ բոլոր կողմերից նկարահանվել է «Մունա Լիզա»-ի պես հագնված կենդանի մոդելը: Լուսանկարներն օգտագործվել են 3D մոդելի ստեղծման համար, որից քանդակը ձուլվել է:
«Մունա Լիզա»-ին Բրիսթոլում կցուցադրեն մինչեւ հոկտեմբերի 31-ը։