News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ճապոնացի արքայադուստր Մակոյի փեսացուն՝ Քեյ Կոմուրոն, ԱՄՆ-ից Ճապոնիա կվերադառնա՝ գալիք հարսանիքին նախապատրաստվելու համար, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Japan Times-ին:

Զույգը պլանավորում է համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, երբ Կոմուրոն ժամանի Տոկիո:

Հարսանեկան արարողությունն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերի 4-ին, սակայն հետաձգվել է ԱՄՆ-ում փեսայի մոր ֆինանսական դժվարությունների պատճառով: Այս ամբողջ ընթացքում նա դատական վեճերի մեջ էր իր նախկին ամուսնու հետ՝ 4 միլիոն ֆունտ սթեռլինգի (37 000 դոլար) համար, այդ թվում՝ երիտասարդի բարձրագույն կրթության վրա ծախսված:

Գահաժառանգության ճապոնական օրենքի համաձայն, կայսերական ընտանիքի անդամը այդ կարգավիճակը կորցնում է օտարերկրացու հետ ամուսնանալուց հետո: Այժմ արքայադուստր Մակոն նախատեսում է հրաժարվել պետության հաշվին հարսանեկան ավանդական նվերից, իսկ Ճապոնիայի գործադիր իշխանությունները ուսումնասիրում են նման մերժման կարգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ