News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է ինձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Աթաթուրքի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախքան ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանում մասնակցելու համար ԱՄՆ մեկնելը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկը հանդիպում անցկացնելու մասին: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան եւս կհաստատի դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցք բացելու ծրագրի մասին:

Էրդողանի խոսքով՝ միջանցքը բացելու կամ բացման հարցում մերժելու մասին հարցը քաղաքական է:

Նա նաեւ հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունները կհաղթահարվեն «զանգեզուրյան միջանցքը» բացելու միջոցով:

Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր ժամանել պաշտոնական այցով, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ: «Փաստ» թերթին հայտնի էին դարձել այցի «բաթումյան մասի» ուշագրավ մանրամասները:

«Ինչպես հաղորդում են մեր վրացական աղբյուրները, այդ օրը Փաշինյանն անսպասելիորեն «անհետացել էր» Բաթումից շուրջ 3-4 ժամով, եւ նրա գտնվելու վայրի մասին չգիտեր ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ վարչապետի աշխատակիցները: Մեզ չհաջողվեց պարզել՝ ով էր ուղեկցում կամ արդյոք ուղեկցում էին վարչապետին այդ ընթացքում: Հայտնի չէ նաեւ, թե այդ ժամանակ որտեղ է գտնվել Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցում հաջողություն չունենք․ Փաշինյան
Նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների...
Գնահատվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի Հայաստանի բյուջե. Բադասյան
Բեռնատարների մասով դեռ այդպիսի համաձայնություն կամ նախնական պայմանավորվածություն չի էլ եղել, խոսքը գնում է երրորդ երկրի քաղաքացիների և...
Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. ՊԵԿ նախագահ
Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ...
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը պարզություն չի մտցրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
Վահան Կոստանյանը պարզություն չի մտցրել...
Առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով մուտք ու ելքի ցուցանիշը
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների…
«Իրավունք». Հայաստանը երբեք պետք չէ, որ Թուրքիայի դեմ գործի փոքր երկրի դիրքից
Պետք է ասի, որ մենք հավասար անկախ պետություններ ենք, ես ունեմ իմ զորքը...
Ամենաշատ