News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի 111-ամյա բնակիչը նշել է ծննդյան օրը եւ պատմել երկարակեցության գաղտնիքի մասին, գրում է Narcity կայքը։

Ջա Հեն Լին ծնվել է 1910թ. եւ կյանքի մեծ մասն անցկացրել Կորեայում՝ աշխատելով ոսկերչական խանութում։ Մոտ 40 տարի առաջ հանգստի է անցել եւ տեղափոխվել Բրազիլիա։ Տասը տարի հետո նրան ձանձրացրել է Սան Պաուլուի կեղտոտ օդը, եւ նա նորից տեղափոխվել է, այս անգամ՝ Կանադա։ 2019թ. կանադական Surrey Now-Leader թերթը գրել էր, որ երկարակյացը երեք որդի ունի, երկու աղջիկ եւ 15 թոռ։

Հիմա Ջա Հեն Լին համարվում է Կանադայի ամենատարեց տղամարդը։ Այդքան երկար ապրել ցանկացողներին նա խորհուրդ է տվել ամեն օր զբաղվել ֆիզկուլտուրայով, ավելի հաճախ ժպտալ, իրենց շրջապատել լավ մարդկանցով, դավանել սեփական կրոնը եւ այնքան էլ չլարվել ամենօրյա խնդիրների պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ