News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստրը կարող է ամուսնանալ իր ընտրած ցանկացած սեռի մարդու հետ՝ չկորցնելով գահի իրավունքը, ասել է վարչապետ Մարկ Ռյուտեն, փոխանցում է Reuters-ը:

17-ամյա թագաժառանգ արքայադուստր Կատարինա Ամալյան Վիլեմ-Ալեքսանդր թագավորի ժառանգորդն է:

Ռյուտեն պատասխանել է խորհրդարանի հարցերին, որոնք ծագել են վերջերս՝ «Ամալյա, պարտքն է կանչում» գրքի կապակցությամբ: Նա պնդել է, որ հին օրենքները կարծես բացառում են գահին նույնասեռ զույգի հնարավորությունը: Սակայն նույնասեռ ամուսնությունները Նիդեռլանդներում օրինական են 2001 թվականից:

«Կառավարությունը կարծում է, որ ժառանգը նույնպես կարող է ամուսնանալ նույն սեռի անձի հետ»,- գրել է Ռյուտեն խորհրդարանին ուղղված իր պատասխանում: «Հետեւաբար, նախարարների կաբինետը չի կարծում, որ գահի ժառանգը կամ թագավորը պետք է հրաժարվեն գահից, եթե կամենում են ամուսնանալ նույն սեռի զուգընկերոջ հետ»:

Սակայն թագավորական ամուսնությունները իսկապես պետք է խորհրդարանի հավանությանն արժանանան, եւ թագավորական տան անդամները երբեմն հրաժարվում են ժառանգության գծում իրենց տեղից, որպեսզի ամուսնանան առանց թույլտվության, կամ որովհետեւ դժվար թե ստանան այդ թույլտվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ