News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Վիեննայի Զբոսաշրջության բյուրոն, ի նշան բողոքի, բացել է օգտահաշիվ OnlyFans ծառայությունում մարմնի մերկ մասերով գեղարվեստական ստեղծագործողությունները ցուցադրելու համար, որոնք արգելափակվում են Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի կողմից ներքին կանոնների պատճառով: Այդ նախագիծը պետք է ուշադրություն ներգրավի արվեստի ազատության խնդրի շուրջ ինտերնետային հարթակներում ցենզուրայի պայմաններում, հաղորդվում է բյուրոյի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Չորս գեղարվեստական թանգարանների եւ Վիեննայի Զբոսաշրջության բյուրոյի միջեւ համագործակցությունը ստացել է Vienna strips on OnlyFans անվանումը: Այսպես, իրական կյանքում համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների՝ Էգոն Շիլեի, Ռիխարդ Հերսթլի, Կոլոման Մոզերի, գեղանկարիչ ու քանդակագործ Ամադեո Մոդիլիանիի վրձնին պատկանող մերկ մասերով արվեստի գործերը կարելի է տեսնել Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում, Բնական գիտությունների թանգարանում, Ալբերտինա պատկերասրահում, Լեոպոլդի թանգարանում: Սակայն համացանցում հայտնի սոցցանցերը հեռացնում են մերկ մարմիններով կտավների նկարները այդ կոնտենտն արգելափակելու սեփական կանոնների պատճառով:

Նշվում է, որ OnlyFans-ը դարձել է առանց ցենզուրայի այլընտրանքային հարթակ համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի ստեղծագործությունները ցուցադրելու համար, որոնք Facebook-ն ու Instagram-ը համարում են պոռնոգրաֆիկ եւ հեռացնում: Վճարովի հարթակի հետեւորդները OnlyFans-ում Վիեննայի թանգարանների միասնական հարթակում կարող են տեսնել հայտնի կտավներ, ինչպես նաեւ ստանալ մուտքի տոմս Վիեննայի գեղարվեստական թանգարաններում իրական ցուցադրությունը տեսնելու համար:

«Սոցիալական ցանցերում ալգորիթմերը որոշում են՝ որքանո՞վ է թույլատրվում ցուցադրել «մերկ» նկարները: Մշակութային մեգապոլիս Վիեննայում պատասխանել են հարցին. «նյուդ» արվեստը մշակույթի պատմության մեջ հասարակական-քաղաքական ու գեղարվետական մասն է»,-ընդգծել է Վիեննայի Զբոսաշրջության բյուրոյի տնօրեն Նորբերթ Քեթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ