News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց Հայաստանում պաշտոնական Apple Watch Series 7-ի վաճառքը:  Նոր Apple Watch-ն առանձնանում է իր մեծ էկրանով, գերարագ լիցքավորմամբ և դիմացկունությամբ:

Apple Watch Series 7-ի հիմնական մոդելը, որը պաշտոնապես վաճառքի է հանվել ուրբաթ օրը, արժե 299 000 դրամից սկսած։

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ խանութներում և Apple-ի պաշտոնական վերավաճառողների կայքերում` Mobile Centre, ZigZag, Vega, iStore:

Apple Watch Series 7-ը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին ՝ Apple-ի շնորհանդեսին: Նախորդներից այս նոր մոդելը տարբերվում է, առաջին հերթին, իր մեծ էկրանով: Այն գրեթե 20 տոկոսով ավելի մեծ է 6-րդ սերիայից և 50 տոկոսով մեծ՝ 3-րդ սերիայից: 7-րդ սերիայի պարագայում մեծ էկրանն առօրյա օգտագործման համար սարքն ավելի հարմարավետ ու պրակտիկ է դարձնում, քանի որ դրա վրա ավելի շատ ինֆորմացիա է տեղավորվում: Օրինակ, տեքստ ընթերցելիս, այժմ ձեզ հարկավոր կլինի ավելի հազվադեպ փոխել էջը, քան նախկինում:

Թարմացված լիցքավորման համակարգի շնորհիվ,  Apple Watch 7-րդ սերիայի ժամացույցը 0 –ից 80 տոկոս լիցքավորելու համար հարկավոր է ընդամենը 45 րոպե:

Retina էկրանն այժմ միշտ միացված է: Այլևս կարիք չկա դիպչել էկրանին՝ ժամն իմանալու կամ այլ տեղեկություններ ստանալու համար: Այն նույնքան պայծառ է, որքան նախկինում և հեշտ է տեսնել ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքում: Բայց եթե, օրինակ, փակ տարածքում ձեր ձեռքն իջեցնեք, էկրանը 70 տոկոսով ավելի կպայծառանա, այնպես որ կարող եք զգուշորեն ստուգել ծանուցումները՝ առանց ձեռքը վեր բարձրացնելու:

Ժամացույցի մեծ էկրանն օգտագործելու համար  ամբողջությամբ վերափոխվել է ինտերֆեյսը: Կոճակներն ավելի մեծ են և ավելի հեշտ են սեղմվում, ինչն էլ հեշտացնում է որևէ գաղտնաբառ մուտքագրելու գործողությունը: Այսինքն, հիմա ավելի դյուրին է դարձել էկրանն ապակողպելը, հաշվիչից, վայրկյանաչափից, թայմերից օգտվելը կամ էլ «Չանհանգստացնել» ռեժիմը միացնելը:

Բացի այդ, Apple Watch-ի վրա առաջին անգամ հայտնվել է ամբողջական QWERTY ստեղնաշար։

Այն հասանելի է ամենուր, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել որևէ տեքստ, այն ունակ է նույնիսկ գուշակել ձեր մուտքագրած բառը: Apple Watch Series 7-ը նաև երբևէ ստեղծված ամենահուսալի ժամացույցն է: Առջևի ապակին 50 տոկոսով ավելի հաստ է, ինչը նրան դարձնում է անհավանական ամուր և դիմացկուն՝ ճաքերի նկատմամբ:

Իբրև հեղափոխական նորարարություն, կարելի է համարել սենսորը, որի միջոցով հնարավոր է դարձել չափել արյան թթվածնի մակարդակը, սա, ըստ էության, կենսական նշանակություն ունեցող ֆունկցիա է ՝ հատկապես համավարակի պայմաններում: Բացի այդ, սենսորի միջոցով կարող եք հետազոտել ձեր սրտի աշխատանքը, ավելի ճիշտ՝ էլեկտրասրտագրություն /ԷՍԳ/ կատարել ցանկացած պահի, ցանկացած վայրում: Ըստ ամենայնի, ժամացույցն օգնում է վերահսկել ոչ միայն ձեր առօրյան, այլ նաև հետևել ձեր առողջությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ