News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպիտակ խեցգետինը վաճառվել է շուկայի աճուրդում Ճապոնիայի Ֆուկուի նահանգում շուրջ 7 հազար դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

Նշվում է, որ դա դարձել է այդ մթերքի ռեկորդային գինն ամենամյա աճուրդի արդյունքում, որի գնորդը տեղական ռեստորաններից մեկի սեփականատերն է: Նա հույս է հայտնել, որ այդչափ թանկարժեք ձեռքբերումը կօգնի ներգրավել այցելուներին Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման իրավիճակի կայունացման ֆոնին:

Ճապոնիայում բարձր է գնահատվում ծովամթերքների որոշ տեսակները, ինչպես նաեւ մրգերի ու հատապտուղների տեսակները, որոնց արժեքը կարող է գերազանցել մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար դոլարը: Օրինակ՝ նախորդ տարի «Յուբարի» տեսակի երկու դդումները, որոնք տարբերվում էին նարնջագույն միջուկով եւ նուրբ բույրով, վաճառել են ռեկորդային 45 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ