News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանաններն առանձին վնաս են ներկայացնում դրանցում ռադիոակտիվ տարրի պարունակության պատճառով, պատմել են Պեկինի համալսարանից գիտնականները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշել են հետազոտողները, բացի սովորական անվտանգ կալիումից, այդ մրգերում կա դրա իզոտոպը՝ կալիում-40-ը, որն իոնացնող ճառագայթման աղբյուր է, որը բացասաբար է ազդում առողջության վրա:

Այդուհանդերձ, դրա քանակությունը պտուղներում փոքր է: «Մեկ բանան ուտելու դեպքում ստացված ճառագայթման բաժինը կազմում է շուրջ 0,0778 միկրոզիվերտ: Դա չափազանց քիչ է: Համեմատության համար պետք է նշել, որ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան հավասարազոր է 70 հազար բանանների»,-նշվում է հոդվածում:

Ինչ-որ աղբյուրի ռադիոակտիվությունը չափելու համար գիտնականները պարբերաբար օգտագործում են «բանանային համարժեքը»: Օրինակ՝ ատոմային էլեկտրակայանների առավելագույն հասանելի ազդեցությունը հավասարազոր է տարեկան 2,5 հազար պտուղներ օգտագործելուն, իսկ մահացու չափաբաժինը կազմում է շուրջ 35 միլիոն բանան:

Ամփոփելով՝ մասնագետները հիշեցրել են, որ ռադիոակտիվ ճառագայթումը շրջապատում է մարդուն ամենուր, հատկապես, ռենտգենային հետազոտությունների եւ համակարգչային տոմոգրաֆիայի, ինչպես նաեւ ծխելու ժամանակ. ծխախոտում պարունակվող պոլոնիում-210-ն ու կապար-210-ն ավելի վտանգավոր են, քան բանանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ