
Նիդեռլանդներում ամուսնական զույգին ձերբակալել են «կարանտինային» հյուրանոցից «փախչելու» համար։ AFP-ն հաղորդում է, որ 30-ամյա իսպանացին եւ 28-ամյա պորտուգալուհին ուրբաթ օրը Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայան են ժամանել Հարավային Աֆրիկայից, որտեղ անցյալ շաբաթ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի Omicron նոր տարբերակը, հայտնում է CNN-ը։
Երեկոյան նրանք ձերբակալվել են։ Ոստիկանության ներկայացուցիչը չի հստակեցրել՝ արդյոք ամուսիններից մեկը վարակված է եղել Covid-ով։ Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե ինչպես են ոստիկանները հայտնաբերել, որ ամուսինները լքել են կարանտինային հյուրանոցը։
Զույգը Հարավային Աֆրիկայից երկու չվերթներից մեկով ժամանել է Ամստերդամ, որտեղ առնվազն 61 ուղեւորների թեստը դրական է եղել վիրուսի համար, ընդ որում՝ նրանցից 13-ի մոտ Omicron տարբերակն է հայտնաբերվել:
Երկու ինքնաթիռների ընդամենը 600 ուղեւորները կարանտինի են ենթարկվել օդանավակայանի մերձակա հյուրանոցում:
Զույգը ձերբակալվել է «ինքնաթիռում, որը տեղական ժամանակով ժամը 18:00-ին պատրաստվում էր թռչել Իսպանիա, եւ նրանք հանձնվել են GGD-ին (Նիդեռլանդների տարածաշրջանային առողջապահական մարմին):