News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց պատգամավորին՝ եթե հիմա ընդդիմությունը պահանջում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը, ապա ինչու ժամանակին նույն կերպ չէին պահանջում Գալուստ Սահակյանի հրաժարականը:

«Դուք մի ուժի կողմից եք եղել, որը ժամանակին կոալիցիայի մեջ ա եղել, եւ երկար տարիներ մեր Ազգային ժողովի նախագահը Գալուստ Սահակյանն էր, եւ կհիշեք, որ նրա թեւավոր խոսքերը ծաղրուծանակի, անլրջության սիմվոլ էին, բայց նրա հրաժարականը չէիք պահանջում»,- հարցրեց Ղազարյանը:

Ի պատասխան՝ Աղվան Վարդանյանը նկատեց.

«Ես հիշում եմ նաեւ Ձեր մի խոսքը, որը, կարծեմ, իշխանափոխությունից հետո էիք ասել՝ «թե մենք ինչեր ենք քաշել Բարգավաճ Հայաստանի եւ Դաշնակցության իշխանության տարիներին, մենակ մենք գիտենք»: Շատ հետաքրքիր կլիներ, որ մի օր հարցազրույցի կանչեիք պարոն Ծառուկյանին եւ պատմեիք, թե ինչեր եք քաշել այդ իշխանության ժամանակ:

Եվ մի բան էլ ասեմ, ընդհանուր է՝ հանկարծ Ձեզ չվերագրեք: Երբ ցանկացած գործիք շատ է օգտագործվում, փչանում է, հատկապես, երբ այն տարբեր մարդիկ են օգտագործում՝ ժողովրդական ասացվածք է: Մի բան էլ ավելացնեմ՝ երեկ կարդացի՝ չի՛ կարելի իշխանության բերել ցածրակարգ մարդկանց, որովհետեւ նրանք երկիրն այդպիսին կդարձնեն»,- պատասխանեց Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ