News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում շատ չեն առաջնորդները, որոնք հնարավորություն ունեն ազդեցություն գործելու Ռուսաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետության հենց այդպիսի ղեկավար է։ Այս մասին օտարերկրյա ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է Gordon.ua-ն։

«Անկեղծ ասած՝ բոլոր մանրամասները չեմ հիշում, թե ով է Թուրքիայի ներկայացուցիչներից ասել այդ մասին։ Անձամբ նախագահ Էրդողանի հետ մենք հզոր անձնական հարաբերություններ ունենք։ Շատ լավ հարաբերություններ։ Շատ ջերմ հարաբերություններ։ Նա օգնում է։ Հարցը միայն դրոնները չեն, այն, որ մենք այնտեղ դրոններ ենք գնել. դա մեծ օգնություն է։ Շատ հարցեր կան, երբ Էրդողանը օգնել է Ուկրաինային, ես նրան շատ շնորհակալ եմ։ Քաղաքական մակարդակով նույնպես նա շատ քայլեր է անում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պետք է ավարտել պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը համոզված է, որ Էրդողանը լրջորեն ազդում է համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության վրա, դրա համար էլ ակնկալում է նրա օգնությունը։

«Աշխարհի շատ առաջնորդներ չեն, որ ունեն այդ հնարավորությունը։ Շատերը կուզենային, բայց քչերը նման հնարավորություն ունեն։ Պետք է լուրջ, հզոր, ազդեցիկ պետություն լինել ամեն ինչի՝ աշխարհաքաղաքականության եւ համաշխարհային տնտեսության վրա ազդելու համար։ Էվ Էրդողանն այդպիսին է։ Նա շատ ամուր է, նա շատ լուրջ նախագահ է, եւ նա օգնում է։ Ուստի ես նրան հարցեր չունեմ տալու,- ասել է Ուկրաինայի նախագահը։- Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար։ Երբ մենք Ռուսաստանի նախագահի հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ես դրան հավատում եմ, անվտանգության հենց այդ երաշխիքները պետք է ստանա Ուկրաինան։ Ուստի նա կազդի այդ գործընթացի վրա։ Ես դրան շատ եմ հավատում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ