News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկրորդ փորձը ձախողվել է այն պատճառով, որ Կիեւի ռեժիմն ապատեղեկացրել է մարդկանց լռության ռեժիմը տեղափոխելու մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել են մարտի 2-ին ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի հիման վրա ստեղծված հումանիտար արձագանքման գծով միջգերատեսչական համակարգման շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր հումանիտար գործողության անցկացման շրջանակում ՌԴ-ն հերթական անգամ ձեռնարկել է Մարիուպոլից խաղաղ քաղաքացիներին տարհանելու փորձ, ընդ որում՝ մանրամասն մշակվել եւ ուկրաինական կողմի հետ հանաձայնեցվել են հումանիտար շարասյան ենթուղիները, ժամանակն ու հանդիպման վայրը: Ռուսաստանը կատարել է հումանիտար միջանցք ստեղծելու վերաբերյալ բոլոր պայմանները»,-ասել են շտաբում:

Հաղորդվում է, որ ուկրաինական կողմը չի կատարել ստանձնած պարտավորությունները: «Ավելին, Ուկրիանայի իշխանությունները ինտերնետային ռեսուրսների ու հեռուստատեսության միջոցով ակտիվորեն ապատեղեկացնում են Մարիուպոլի բնակիչներին տարհանումը հետաձգելու մասին, իբրեւ, ռուսական կողմից խոստացված լռության ռեժիմը խախտելու պատճառով: Դա բացարձակ սուտ է եւ սեփական ժողովրդի նկատմամբ դավաճանություն»,-ընդգծել են շտաբում:

Կենտրոնի տվյալներով՝ պարզվել է, որ Մարիուպոլում որեւէ հումանիտար շարասյուն չի ձեւավորվել:
 

«Ընդ որում՝ Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները հումանիտար միջանցքի համար սահմանված ժամանակահատվածում հրետակոծում են ռուսական Զինուժի դիրքերը: Բոլոր այդ սադրանքները հստակ հասկացնում են, որ Կիեւի իշխանությունները մտադիր են խուսափել պայմանավորվածությունները կատարելուց եւ շարունակում են իրենց հանցավոր գործողությունները քաղաքացիական բնակչությանը՝ որպես կենդանի վահան օգտագործելով»,-ընդգծել են շտաբում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ում համարում են, որ Խարկովի տարածքում բեկում մտցնելու համար ՌԴ-ն բավականաչափ ուժեր չունի
Ռուսները ռազմավարական բեկում մտցնելու համար բավականաչափ ուժ չունեն...
Իրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը պատասխանել է նաեւ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն է մեղավոր այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Խարկովում...
Նիդերլանդների ծայրահեղ աջակողմյան նոր կառավարությունը ռազմական աջակցություն է խոստանում Ուկրաինային
Նիդերլանդները կշարունակի աջակցել Ուկրաինային «քաղաքական, ռազմական, ֆինանսական և բարոյապես ռուսական ագրեսիայի դեմ»...
Rheinmetall կոնցեռնը մտադիր է Ուկրաինայում ՀՕՊ միջոցների արտադրության գործարան բացել
Նախատեսվում է Ուկրաինայում ՀՕՊ միջոցների արտադրության գործարան բացել...
Զելենսկին Խարկովում գլխավոր հրամանատարի շտաբի նիստ է անցկացրել
Իրավիճակն ընդհանուր առմամբ «վերահսկելի» է...
Պատերազմից հետո ուկրաինացի փախստականների մեկ երրորդը կվերադառնա երկիր. Տնտեսական ռազմավարության կենտրոն
Ուկրաինացի փախստականների միայն մեկ երրորդը պատերազմից հետո կվերադառնա երկիր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ