News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

102-ամյա ամերիկուհին նշել է երկու մթերք եւ մեկ տնական ըմպելիք, որոնք նա իր երկարակեցության գաղտնիքն է համարում, հայտնում է Auburn Reporter-ը:

Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում բնակվող Դորոթի Փերսերն իր 102-ամյակը նշել է ապրիլի 13-ին: «Նրա երկարակեցության գաղտնիքը նախաճաշին երկու ձուն եւ ճաշից հետո մի բաժակ գինին են»,- մոր խորհրդով կիսվել է դուստր Շելլի Օ'Նիլը։ Կնոջ դուստրը կատակով հավելել է, որ կինն այդքան երկար է ապրել, քանի որ երիտասարդ տարիներին տնական օղու սիրահար է եղել:

Փերսերը ծնվել է 1920 թվականին Վաշինգտոնի Էլենսբուրգ քաղաքում։ 16 տարեկանում նա տեղափոխվել էր Սիեթլ՝ կոսմետոլոգ դառնալու համար, իսկ 1961 թվականին նա բացել էր իր գեղեցկության սրահը, որը ղեկավարել էր մինչեւ 1999 թվականը։ Կինն ամուսնացել եւ երեք երեխայի մայր էր դարձել։ Փերսերը միշտ ակտիվ ապրելակերպի սիրահար էր եղել: Նա ամուսնու հետ հաճախ էր զբոսնում էր նավով, սահում էր ջրային դահուկներով, մինչեւ 98 տարեկան գոլֆ էր խաղում։

Merrill Gardens ծերանոցում կնոջը շնորհավորելու էին եկել նրա ընկերները, երեխաները, թոռներն ու ծոռները, որոնցից մեկը Փերսերի հետ նույն օրն է ծնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ