News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միայնության զգացումը կապված է գործազրկության բարձր ռիսկի հետ, եւ հակառակը՝ գործազուրկներն ավելի հաճախ են իրենց միայնակ զգում: Նման եզրակացության են հանգել Էքսեթերի համալսարանի հոգեբանները: Նրանց հետազոտությունը հրապարակված է BMC Public Health ամսագրում:

Գիտնականները երկու անգամ մի քանի տարվա ընդմիջումով հարցում են անցկացրել աշխատունակ տարիքի 16000 բրիտանացու շրջանում։ Հետազոտության մասնակիցները եղել են միջինում 44 տարեկան, նրանց մոտ 45 տոկոսը բարձրագույն կրթություն է ստացել:

Պարզվել է, որ միայնակ մարդկանց դեպքում առանց աշխատանքի մնալու հավանականությունը մեծ է 17.5 տոկոսով: Ընդ որում, հոգեբանները պարզել են, որ այդ կապը երկկողմանի են՝ ժամանակի ընթացքում միայնակ դառնալու վտանգը մեծանում է 7.8 տոկոսով, եթե մարդն աշխատանք չունի։

Գիտնականները միայնության եւ գործազրկության կապը բացատրում են առաջին դեպքում սոցիալական շփումների բացակայությամբ, իսկ երկրորդ դեպքում՝ եկամուտների կորստով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ