News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի հյուսիս-արեւելքում բնակվող Մարիա Գոմեշ Ռեիսը կարող է ճանաչվել աշխարհի ամենատարեց մարդը, գրում է Daily Mirror-ը։

Բժիշկները, որոնց կանչել են, երբ նա հիվանդացել է, պարզել են, որ, ըստ նրա ծննդյան վկայականի, նա ծնվել է 1900թ․ հունիսի 16-ին Բելա Վիստա գյուղում։ Եթե ​​փաստաթղթերը ճիշտ են, ապա նա 12 տարեկան է։

Կինը գամված է անկողնուն եւ դեռ ապրում է հայրենի գյուղում։ Նրա բոլոր երեխաներն արդեն մահացել են, ուստի նրան խնամում է թոռնուհի Սելիան։ Կինն ունի 13 ծոռ, 6 ծոռնորդի, եւ ընտանիքը հույս ունի, որ նա կապրի եւ կտեսնի իր առաջին ծոռան ծոռանը:

«Մենք ապշած ենք»,-խոստովանել են բժիշկները։ Նրանց խոսքով՝ տատիկը հոգ էր տանում բոլորի մասին, կերակուր էր պատրաստում, հագուստ էր լվանում, ինչպես նաեւ մեծացնում էր իր թոռներին ու ծոռներին՝ մինչ անկողնուն գամվելը։

Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի ամենատարեց մարդ է ճանաչել ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռենդոնին, որը 118 տարեկան է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ