News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի բնակչուհին GPS-թրեքերի շնորհիվ վերադարձրել է իր գողացված Land Rover-ը, հայտնում է Daily Mail-ը:

Կինը պատմել է, որ իր մեքենան գողացել են հենց մասնավոր ավտոկայանատեղից։ Որոշելով, որ ոստիկանությունը չի փնտրի մեքենան, իսկ ապահովագրական ընկերությունն իրենից գումար կվերցնի, տուժողը որոշել է ինքը գտնել այն։

GPS-թրեքերի շնորհիվ նա հայտնաբերել է գողացված մեքենան, որը կայանված է եղել իր տնից 4 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ բրիտանուհին զգուշացրել է ոստիկաններին, որ մտադիր է վերցնել տրանսպորտային միջոցը։

«Ինձ ասացին, որ վերցնեմ բանալիները եւ վերցնեմ մեքենաս: Երբ մոտեցա, նկատեցի, որ համարանիշները փոխված են, նաեւ կողային հայելին կոտրված է։ Բայց ես կարողացա իմ բանալիներով բացել մեքենան, միացրեցի շարժիչը եւ հեռացա»,- պատմել է կինը:

Դրանից հետո նա ղեկի կողպեք է գնել՝ իր մեքենան նման միջադեպերից պաշտպանելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ