News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Գլխուղեղի հիվանդությամբ տարեց կնոջը հիվանդանոց են տեղափոխել առնետի հարձակումից հետո, հայտնում է Nottingham Post-ը:

Դիանա Քըրքին դեմքի սարսափելի վնասվածքներով առավոտյան հայտնաբերել է ամուսինը, նա բացատրել է, որ իր կինը քնում է առաջին հարկում՝ հատուկ մահճակալին։ Գիշերը տղամարդը լսել է, թե ինչպես է կրծողը ճանկռոտում սենյակում, սակայն մթության պատճառով չի կարողացել տեսնել նրան։ Միայն առավոտյան ժամը 6-ին նա իջել է աստիճաններով ու տեսել, որ Դիանան սարսափելի վիճակում է՝ դեմքի ու մարմնի խորը քերծվածքներով։

«Ես երբեք նման բան չեմ տեսել, նրա վնասվածքները շատ լուրջ էին՝ քերծվածքներ դեմքին, պարանոցին, ձեռքերին, ըստ երեւույթին, առնետը փորձել է կրծել ամբողջ ոսկորը: Ամենուր արյուն էր»,- ասել է Ջոն Քըրքը։

Նա հավելել է, որ իր կինը նույնիսկ չի կարողացել շարժվել հիվանդության պատճառով։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ պարոն Քըրքը տանը առնետների թակարդ է տեղադրել։ Կենդանուն բռնելուց հետո տղամարդը որսորդական հրացանով սպանել է նրան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ